|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Telegraph բրիտանական հեղինակավոր օրաթերթը անդրադարձել է Վանա լճին` նշելով, որ այն Թուրքիայի ամենալավ պահվող գաղտնիքներից է: Ծովի մակարդակից լինելով 5380 ոտնաչափ բարձրության վրա` լիճը հազարավոր մղոն հեռու է երկրի գլխավոր քաղաքից` Ստամբուլից: Վանն ավելի մոտ է Թեհրանին, քան Ստամբուլին, և թուրք-իրանական սահմանն ընդամենը 60 մղոն է հեռու:
«Վանը եղել է Մետաքսի ճանապարհի գլխավոր կետերից, և դարերով ծաղկող ու հայտնի շրջան էր: Հայերը, որոնք այստեղ ապրել են մինչև Առաջին համաշխարհային պատերազմի արհավիրքները, ասացվածք ունեին` «Երկրի վրա` Վան, երկնքում` դրախտ», և միջնադարայան նրբաճաշակ եկեղեցիներն ապացուցում են նրանց ջանասիրությունն ու բարեպաշտությունը: Վանը նաև դրախտ էր հայերի նախնիների` քիչ ճանաչված ուրարտացիների համար»,- գրում է Telegraph-ը: