կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 15:03
Աշխարհ

Պուտինը մերժել է Թրամփի` Սպիտակ տան պաշտպանության համար զինվորականներ ուղարկելու առաջարկը. The New Yorker

Պուտինը մերժել է Թրամփի` Սպիտակ տան պաշտպանության համար զինվորականներ ուղարկելու առաջարկը. The New Yorker

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը` 10 հազար զինվորական տրամադրել Սպիտակ տան պարագծով անվտանգություն ապահովելու համար: Այս տեղեկությունը, ըստ EADaily-ի, հայտնել է ամերիկյան The New Yorker-ը` նշելով, որ այն հաստատել են նաև Կրեմլի աղբյուրները:

«Այն բանից հետո, երբ Թրամփի` զորքեր ներգրավելու կոչն անտեսվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի և գեներալ Մարկ Միլիի կողմից, Թրամփը կոպիտ արձագանքել է. «Ախ այդպես, ես էլ կզանգահարեմ Վլադին», ու դուրս է վազել»,- գրում է պարբերականը:

Սակայն , ըստ The New Yorker-ի, Թրամփը հուսախաբ է եղել` զորք ուղարկելու առաջարկին Մոսկվան սառն է պատասխանել: «Կողքից դա չափազանց վատ կերևա: Ավելի վատ այն խելահեղությունից, որ արեցիր Աստվածաշնչի հետ: Լուրջ եմ ասում` խելքի արի»,- ըստ  ամսագրի ` ասել է Պուտինը:

Սպիտակ տան աղբյուրների համաձայն` Թրամփը դրանից հեոտ զանգահարել է Կիմ Չեն Ընին, սակայն հեռախոսազանգն անպատասխան է մնացել:

Հիշեցնենք, որ Թրամփը քննարկում էր սևամորթ Ջորջ Ֆլոյդի` ոստիկանի կողմից սպանության պատճառով Վաշինգտոնում և այլ քաղաքներում սկսված բողոքի ակցիաների ճնշում բանակի միջոցով, սակայն պաշտպանության նախարար Մարկ Էսփերը և Շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարկ Միլին դեմ են արտահայտվել: