|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեպսան Լին Թրեյսին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Նա նշել է, որ Մինսկի խմբի գործընթացն այսօր առավել քան երբևէ ոգևորիչ է: Դեսպանի կարծիքով` հեշտ լուծումներ չկան, սակայն վերջին ամիսները թույլ են տալիս հավատալ, որ առաջընթացը հնարավոր է:
«Կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումները, լարվածության կրճատումը,երկախոսությունը շարունակելու հանձնառությունը մատնացույց են անում, որ առաջընթացը հնարավորի տիրույթից դուրս չէ: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»-ասաց դեսպանը: