|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այս քրեական գործում 10 սպանության փաստ ընդհանրապես չկա. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա այս մասին խոսեց այն բանից հետո, երբ պաշտպան Հայկ Ալումյանը մեջբերեց մեղադրանքից մի դրվագ, թե «իշխանությունը պահելու և ընթացող քաղաքական իրադարձությունները ճնշելու գործում ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանին մերձավոր որոշ անձինք»՝ նշելով, որ ոչ մի անուն «որոշ անձանցից» չի նշվում, ինչպես նաև, թե Քոչարյանը նրանց հետ ի՞նչ կապ է ունեցել, ի՞նքն է հրահանգել, թե՞ ոչ:
«Կա՞ն ձերբակալվածներ, կա՞ն քննչական գործողություններ այդ «որոշ մարդկանց» գտնելու ուղղությամբ: Ես կարող եմ ենթադրություն անել, թե ինչի համար է սա: Այս քրեական գործում 10 սպանության փաստ ընդհանրապես չկա: Այս դրվագը ներառել են, որ մարդկանց ուղեղը մտցնեն, թե կարո՞ղ է այդ սպանությունները կատարվել են «մերձավոր անձանց» կողմից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ սա մարդկանց գիտակցության մեջ թույն մտցնելու համար է։