|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մանդատ պահելու խնդիր չկա. այսօր խոհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված փաստաթղթերը ՀՔԾ փոխանցելու թեմային:
«Ես տեղյակ չեմ՝ ինչ է ընթանում: Պարոն վարչապետն ասաց, որ հարցը տված է իրավապահ մարմիններին, համապատասխան կնայեն, ըստ օրենքի, ըստ կետի` կպատասխանեն: Այնպես որ` օրենքի առաջ բոլորը հավասար են՝ ըստ օրենքի, ըստ կարգի: Ոչ թե ցանկացած քնից արթնացող անհիմն հայտարարություններ պետք է անի, այլ, ըստ օրենքի, կասեն, մենք սպասում ենք»,- ասաց նա` հավելելով, որ ինքը մանդատ պահելու խնդիր չունի և սպասում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխանող որոշմանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը՝ հաշվի առնելով պատգամավորի` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: