կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 17:08
Հասարակություն

Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի` Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հայտարարելու մասին որոշումը. ԱԳ նախարար

Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի` Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հայտարարելու մասին որոշումը. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է բավական լայն և բազմաշերտ օրակարգ՝ միաժամանակ հույս հայտնելով, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները իրենց նպաստը կունենան նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Անդրադառնալով նախագահ Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր հայտարարելու մասին որոշմանը՝ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի այս քայլը՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը:

Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ ուղղված նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանմանը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության զարգացման և առավել խորացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Երևանի և Լիոնի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ տնտեսական կապերը զարգացնելու համար: