|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային ժողովն օգոստոսի 25-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան և քննարկել Արցախի Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին:
Մուտքի խոսքում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանրապետության հիշարժան հոբելյաններին, սովորաբար, հայտարարվում է համաներում, և սույն համաներման ակտը թվով 6-րդն է և 4-ը՝ Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ:
Համաներման որոշման նախագիծը պատգամավորներին է ներկայացրել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը: Այնուհետև հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
Նստաշրջանին ներկա բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել (28 քվե) ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներումհայտարարելու մասին ԱԺ որոշմանը, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:
Ամփոփելով նստաշրջանը՝ խորհրդարանի ղեկավարը ներկաներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ:
«25-րդ տարեդարձը՝ մեր անցած ճանապարհի լավագույն ամփոփումն է: Մենք բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ ենք կրել այս մեծ ճանապարհին և բազում զոհողությունների գնով հասել ներկայիս իրողություններին. այս ամենի գլխավոր հերոսը Արցախի քաղաքացին է»,- նշել է Աշոտ Ղուլյանը: