Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այսօրվա նիստում արտաքին գործերի նախարարությանը 347 մլն 522 հազար դրամ հատկացվեց օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով:
«Երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018 թ․ մայիսից ի վեր որդեգրված սկզբունքային քաղաքականության շրջանակներում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, սա ի հայտ բերեց որոշ պահանջներ ֆինանսական որոշ վերահաշվարկների համար: Նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնևում և Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները, իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից և այլն: ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել և այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։ Այժմ առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտություն: Սա կատարվում է դիվանագիտական ծառայության պրոֆեսիոնալիզացման քաղաքականության շրջանակում: Կատարված հաշվարկների համաձայն` նախկինում պետության կողմից չփակված ծախսերը կազմում են 347,522.4 հազ. ՀՀ դրամ կամ 714 հազար ԱՄՆ դոլար»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: