Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 374 մլն 858 հազար դրամ՝ կհատկացվի: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Նշվեց, որ միջոցները կտրամադրվեն բյուջեի եկամուտների ավելացման հաշվին:
Ըստ որոշման` գումարներ կհատկացվեն «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակառուցման, թվով 6 ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման, նախագծման, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական դպրոցների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ իրականացնելու համար։
21 մլն 339 հազար դրամ էլ կհատկացվի 3 մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար, այդ թվում՝ «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մետաղասարքավորումներով մարզադահլիճի կառուցման, «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզակառույցի վերակառուցման, «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցման: