|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով «Աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովում» ծրագրով «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ հատկացնել 44,326.7 հազար դրամ: Այս մասին կառավարության արտահերթ նիստին որոշում կայացրեց գործադիրը:
Նախագծի համաձայն՝«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515-Ն որոշման փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների կրթությանն աջակցող ծառայությունների շարունակականությունն ու «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի բնականոն գործունեությունն ապահովման անհրաժեշտությունից:
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի աուտիզմ և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայությունների բնականոն գործունեությունը: