Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի առաջին անգամ Ֆրանսիան ապրիլի 24-ին պաշտոնապես նշում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: «Այդ որոշման մասին հայտարարվել էր դեռևս փետրվարին`չնայած Թուրքայի զայրույթին»,- գրում է France24 կայքը` հավելելով, որ թեև Թուրքիան ընդունում է տեղի ունեցած դաժանությունը, այնումենայնիվ, դեռևս «խաղացնում է» սպանվածների թիվը և հերքում, որ սպանություններն ամենուրեք համակարգված բնույթ են կրել: Հայ ներգաղթյալների թոռ և ֆրանսիացի խորհրդարանական Ժակ Մարիլոսյանը թեմայի շուրջ զրուցել է France 24-ի հետ:
Խորհրդարանականն ասում է, որ իր տատն ու պապը երբեք չեն խոսել տեղի ունեցածի մասին` նպատակ ունենալով թաքցնել իրենից Հայոց ցեղասպանության սարսափները: «Ես չեմ մեղադրում Թուրքիային կամ թուրք ժողովրդին: Մենք գիտենք, որ դա արել է թուրքական կառավարությունը`«Միություն և առաջադիմություն» կուսակցությունը. նրանց մենք անվանում ենք երիտթուրքեր: Թուրքական կառավարությունը 1915-ին մի շարք կոտորածներ է կազմակերպել` հետամուտ լինելով Օսմանյան կայսրության միավորմանը»,- ասել է նա:
Մարիլոսյանը հայտնել է, որ 1919 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ստեղծվեց նոր թուրքական կառավարություն, որը պատժեց երիտթուրքական կառավարության բոլոր պատասխանտուներին, մեղավորները մահվան դատապարտվեցին:
«Նույնիսկ 1919 թվականին թուրքական կառավարությունը ճանաչեց նրանց մեղավորությունը հայերի կոտորածների մեջ: Եվ այդ ժամանակ, «ցեղասպանություն» բառը դեռևս գոյություն չուներ»»,- եզրափակել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը: