կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-09 13:32
Քաղաքական

Եթե Գրիգորի, ուրմեն Խաչատուրով կամ նոր իշխանության հին սարսափները

ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով Գորիսից, դեկտեմբերի 18-ին հայրենի Սյունիքի դիրքերը դավադրաբար թշնամուն հանձնած Նիկոլ Փաշինյանին աջակցող և, այդպիսով իսկ, մեծ դավաճանության մասը կազմած Արմեն Խաչատրյանն այսօր իշխանական խունտայի մի այլ հենարանի՝ Անդրանիկ Քոչարյանի, որպես ԱԺ  Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի կենսագրականը ներկայացնելիս, արտասանելով Գրիգորի անունը, ընկավ շփոթմունքի մեջ և ինքնաբերաբար հնչեցրեց Խաչատուրով ազգանունը:

Սա ցույց է տալիս, թե իշխանականներն իրականում որքան են սարսափում Խաչատուրովների ընտանիքից, որ, եթե ասում են Գրիգորի, ենթագիտակցորեն արտաբերում են Խաչատուրով: Այսինքն, ազատվելով հայոց նորանկախ հանրապետության բանակաշինության հիմքերում կանգնած Խաչատուրովների ընտանիքից և նրանց հեռացնելով բանակից, Նիկոլի իշխանության ներկայացուցիչների օրակարգում, ենթագիտակցության մեջ և, հավանաբար, նաև երազներում շարունակում է շրջել Խաչատուրովների կերպարը՝ ոչ մի րոպե հանգիստ չտալով վերջիններիս:   

Հիշեցնենք՝ Անդրանիկ Քոչարյանի հետ են կապված հետխորհրդային շրջանի Հայաստանի Հանրապետության հասարակական – քաղաքական կյանքի մի շարք արատավոր երևույթներ, ինչից ելնելով էլ վերջինս հասարակության շրջանում հայտնի է որպես «ծերունի ավազակ»: