կարևոր
3775 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 13:38
Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն՝ շենգենյան վիզաների վճարի չափի մասին

ՀՀ ԱԳՆ-ն՝ շենգենյան վիզաների վճարի չափի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը գրում է․

«Հաշվի առնելով շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ՝ հայտնում ենք.

  • ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով:
  • Հետևաբար ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։

Հիշեցնենք, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է արտաքին ծառայություն մատուցողի հետ (վիզա կենտրոններ), ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն»։