Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման եկած քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով նոր իշխանությունների կողմից տարվող արտաքին քաղաքականությանը, ասաց, որ այստեղ նույնպես հստակ օրակարգ չկա:
«Օրինակ` ո՞րն է Հայաստան-Իրան տնտեսական օրակարգը,- շեշտեց քաղտեխնոլոգն ու շարունակեց,- եթե հանդիպեն Փաշինյանն ու Թրամփը, ապա ՀՀ վարչապետն ի՞նչ է ասելու ԱՄՆ նախագահին: Կասի` ես ՀՀ վարչապետն եմ, ապա կշարունակի` հեղափոխություն եմ անելու: Թրամփն էլ կասի, թե` դա արդեն 1500 անգամ ասել ես: Հասկանո՞ւմ եք` օրակարգ չկա, իսկ Ամերիկան այսօր փոխում է աշխարհը»:
Ըստ Բադալյանի` արտաքին քաղաքականությունը միայն Չինաստանից ճանապարհներ բարեկարգելու ու Ճապոնիայից ընտրությունների համար համապատասխան սարքեր ձեռք բերելու համար ֆինանսավորում խնդրելով չի պայմանավորված:
«Արաբական աշխարհի, Հնդկաստանի հետ որևէ շփում չկա, Լատինական Ամերիկայի տեղն ընդհանրապես չգիտեն, Ֆրանկոֆոնիան էլ եկավ-անցավ: Վարչապետը մի տարվա մեջ այցելել է մեկ-երկու եվրոպական երկիր, մյուս դեպքերում նրա այցերը պաշտոնական չեն եղել, այլ ուղղակի ինչ-որ մի միջոցառման կամ գագաթնաժողովի շրջանակում: Օրինակ` ԱՄՆ-ում մասնակցում էր ՄԱԿ-ի ԳՎ 73-րդ նստաշրջանին, բայց դա ԱՄՆ այց չէր նշանակում»,- շեշտեց Բադալյանը: