կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 17:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ին պետք է հետաքրքրի Ժիրայր Լիպարիտյանի ժամանումը Հայաստան. Էդգար Ղազարյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի՝ հիմա «խաղադաշտում» հայտնվելը, երբ Հայաստանի իշխանությունները թուրքերի հետ «սիրախաղ» են սկսել, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պատահական չի համարում:

Ըստ Ղազարյանի՝ միակ կառույցը, որին պետք է հետաքրքրի Լիպարիտյանը, Ազգային անվտանգության ծառայությունն է: «Հարց է առաջանում՝ ինչու՞ է նա այստեղ: Բոստոնի համալսարաններից մեկի պրոֆեսոր է, ակադեմիական տարին ընթացքի մեջ է, ինչու՞ է դասերը թողել եւ հայտնվել Երեւանում, ո՞վ է գործուղել, ո՞վ է հրավիրել, զբոսաշրջի՞կ է նա, թե՞ քաղաքական առաքելություն ունի: Դիվանագիտական ոչ մի ստատուս չունի, բայց հանդիպում է ՀՀ վարչապետի հետ, Փաշինյանի պահանջով հանդիպում է ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների հետ, անվտանգության խորհրդի անդամների հետ, հարցազրույցներ է տալիս»,-Yerkir.am-ի հետջ զրույցում ասում է նա:

Ղազարյանի կարծիքով՝ Լիպարիտյանի հայտնվելը չի կարող պատահական լինել: «Պիտի հասկանանք, թե ում մասին ենք խոսում: Նա ԱՄՆ հայախոս քաղաքացի է, որը կասկածելի հանգամանքներում այս օրերին հայտնվել է Հայաստանում եւ հնարավորություն ունի ուղիղ կապ հաստատելու քաղաքական բարձր ղեկավարության հետ»,-ասաց նա:

Դեսպանը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականը կոնկրետ առաքելություն  իրականացնող անձ է, եւ որեւէ կապ չունի հայկական շահերի եւ հետաքրքրությունների հետ, ճիշտ հակառակը:

«Նրա իր պաշտոնավարման ընթացքում առաջնորդվել է վտանգավոր հակահայկական թեզերով, որոնք եղել են պրոթուրքական եւ պրոադրբեջանական են: Տեսնելով հակայակական գործունեության նպաստավոր միջավայր կրկին վերադարձել է Հայաստան՝ մեր հանրային կյանք՝ անհասկանալի, եթե ոչ՝ կասկածելի կարգավիճակով»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

                                                                                                                       Լիանա Սարգսյան