Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Apple-ը առաջին լուրջ քայլն արեց ֆինանսական ծառայությունների ընկերության վերածվելու ուղղությամբ, երբ անցյալ տարի թողարկեց Apple Card-ը՝ առանց թաքնված տոկոսադրույքների և քեշբեքի վարկային քարտը.այս մասին գրում է Bloomberg-ը, սեփական իրազեկ աղբյուրներին հղումով և նշելով՝ բացի ակնհայտ օգուտներից այն դրդում է օգտատերերին պահպանել լոյալությունը եւ շարունակել գնել Apple-ի արտադրանքը։
Այդ գաղափարը կարող է ստանալ հետագա զարգացում, եթե լուրերը ճշմարիտ լինեն։ Կուպերտինոյից ընկերությունը ծրագրում է առաջիկա շաբաթներին մեկնարկել նոր ծառայություն՝ ամենաշատ վաճառվող ապրանքների մեծամասնության ձեռքբերման հնարավորություն՝ դրանց համար Apple Card-ով ամենամսյա վճարման միջոցով։
Որոշ ապրանքների` iPad-ների, Mac-երի, Apple Pencil-ների, ստեղնաշարերի, Mac XDR Display-ների արժեքը կբաժանվի 12 ամիսների վրա, իսկ մյուսների՝ iPod- ների, Apple TV հավելվածների, կամ HomePod-ների համար` 6 ամիսների վրա: Ամեն դեպքում որևէ միջնորդավճար չկա:
Վճարումները կկատարվեն Wallet հավելվածի Apple Card բաժնի միջոցով: