Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել աշխատանքային իր պարտականեությունները` Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքին համապատասխան. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Նորագավիթի մաքսատանը լրագրողների հետ կարճ զրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի չարչկրված թեմային, այն քաղաքական պրովոկացիա էր որակել, ինչպես նաև կասկածի տակ դրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համապատասխանելիությունն այդ պաշտոնին:
«Հարցը մենք չենք բարձրացրել ու մեր դիրքորոշումներն արտահայտել ենք` հաշվի առնելով մեր մտահոգությունները: Նույն բանը մի քանի անգամ կրկնելու անհրաժեշտություն չենք տեսնում: Զոհրաբյանը ո՛չ պատգամավորի էթիկան, ո՛չ ԱԺ-ը կանոնակարգ-օրենքը, ո՛չ էլ այլ նորմատիվ իրավական ակտերի մասով խախտում թույլ չի տվել, հետևաբար` նրա թեկնածությունը վերանայելու հիմքեր չկան»,- ասաց Պետրոսյանը:
Լրագրողների հարցին` տեղյա՞կ են, հանրապետությունից բացակայող Զոհրաբյանը ցանկություն ունի՞ հրաժարվելու հանձնաժողովի նախագահի պաշտոնից, պատգամավորն արձագանքեց` եթե իր գործընկերը նման ցանկություն ունենար, ապա անձամբ կհայտներ այդ մասին:
«Զարմանալի կլիներ, որ նման ցանկություն ունենար»,- միջամտեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Հիշեցնենք նաև, որ ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ական պատգամավորների` Պետրոսյանի ու Զոհրաբյանի ջրերը մի առվով չէին հոսում: Այդ հողի վրա Պետրոսյանն անգամ մանդատը վայր դնելու ու կուսակցությունը լքելու դիմում էր գրել, որը հրապարակային պատռեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այժմ, ինչպես երևում է, նրանց հարաբերությունները քաղցր-մեղցր են: