կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 11:53
Քաղաքական

Ամբողջապես պայմանագրային ծառայության անցնելու ոչ մի պայման առկա չէ. Տոնոյան

Ամբողջապես պայմանագրային ծառայության անցնելու ոչ մի պայման առկա չէ. Տոնոյան

Այսօր մեր ԶՈւ-ն մեծաքանակ է, բանակը մենք ստիպված ենք պահել՝ ունենալով համապատասխան մարտահրավերներ, որոնք շարունակական են. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք պետք է ունենանք միջազգային բոլոր չափանիշներով և բնակչությանն անհամաչափ բանակ: Այդ իսկ պատճառով անելու ենք ամեն ինչ, որ գործի փոխլրացման համակարգը՝ և' ժամկետային պարտադիր ծառայության, և' պայմանագրային ծառայության: Մենք այլ տարբերակ չունենք, ամբողջապես պայմանագրային ծառայության անցնելու ոչ մի պայման առկա չէ»,- շեշտեց նախարարը: 

Հարցին ի պատասխան՝ Ձեր որդու միջոցով, որը հիմա ծառայության մեջ է Արցախում, փորձո՞ւմ եք ինչ-որ խնդիրների մասին տեղեկանալ, Դավիթ Տոնոյանը նախ տեղեկացրեց, որ որդին հասցրել է կարճատև արձակուրդ ունենալ, և որ երեկ նրա ծննդյան օրն էր:

«Ես աշխատում եմ ավելի շատ որպես ծնող նրան լսել: Երեկ, օրինակ, շնորհավորելիս ասացի՝ պարո'ն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ Ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ, պարո'ն նախարար: Հիմա նրա և իմ միջև այդպիսի հարաբերություններ են: Իհարկե, որոշակի տեղեկատվություն ստանալուց աշխատում եմ անմիջապես արձագանքել: Որպես ծնող եմ ընդունում»,– ասաց նախարարը՝ բոլոր զինվորներին ցանկանալով, որ այսօր չկորցնեն իրենց զգոնությունը:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի որդին ծառայության է մեկնել 2018թ.–ի ամռանը: