Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիմումի մեջ գրված է` խնդրում եմ լսումների մասնակիցներին թույլատրել մուտք գործել ԱԺ վարչական տարածք, այնուհետև կից ուղարկվել է մասնակիցների ցուցակը, որում շուրջ 47 ՀԿ-ի անուններ են նշված: «Ուզում եմ հավելել, որ լսումների կապակցությամբ ես ԱԺ մուտք գործելու համար գեթ մեկ անցագիր չեմ գրել»,- ԱԺ ամբիոնից հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը` մանրամասնելով, որ ԱԺ քարտուղարությանը դիմել ու ստացել է տիկին Զոհրաբյանի դիմումը, ինչի հիման վրա էլ ապրիլի 5-ի խորհրդարանական լսումների ժամանակ մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների թույլատրվել է մտնել ԱԺ:
Դիմելով Գևորգ Պետրոսյանին, որը հայտարարել էր, թե Կարապետյանն այլ պատգամավորների համբավի շնորհիվ ռեյտինգը բարձրացնելու կարիք ունի, նա ասաց, թե դժվար է համբավ ձեռք բերել` Պետրոսյանի թիմակից Էդուարդ Բաբայանի անունը տալով, որը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից քաղաքացու առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու համար` դատապատրվելով 3 տարի 6 ամիս ազատազրկման:
«Քանի որ Պետրոսյանը հանձն է առել պայքարել պետությունը կործանող ծրագրերի ու անձանց առաջխաղացման դեմ, հուշում եմ, որ ՀՀ անկախության առթիվ համաներման շնորհիվ է Էդուարդ Բաբայանը առաջխաղացել մինչև պատգամավորական մանդատ»,- ասաց Կարապետյանը:
Հեռակա բանավեճին միջամտեց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը` հարցադրում անելով, թե ի՞նչ խնդիր կա, որ Մարիա Կարապետյանն այսպիսի բոցաշունչ ելույթներ է ունենում: «Տիկին Զոհրաբյանը Ձեր անունը տվե՞լ է, որ այսպես վրդովվում եք»,- հարցրեց նա:
Մարիա Կարապետյանը կրկին ձայն խնդրեց և ասաց. «Զոհրաբյանն է ցուցակը տվել, բայց միջանցքներում իմ անունն է տվել, իսկ ես խոսում եմ պարզ՝ բոլորի աչքի առաջ»: