կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 11:43
Առանց Կատեգորիա

Մենք կգնանք ու հերթով կհարցնենք` ո՞նց ես «Բրաբուս»-ով ֆռֆռում. Փաշինյան

Մենք կգնանք ու հերթով կհարցնենք` ո՞նց ես «Բրաբուս»-ով ֆռֆռում. Փաշինյան

ԱԺ-ում պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը վարչապետին տեղեկացրեց, որ Սյունիքում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է ոռոգման ջրի խնդիրը, իսկ ՋՕ-երի միությունն էլ հայտարարել է, թե աշխատավարձ չեն ստացել և պատրաստվում են բոյկոտել: Խնդրի բարձրաձայնումը հունից հանեց Փաշինյանին. «Ի՞նչ է նշանակում` բոյկոտում են: Ես երեկ տեղեկություն կարդացի, որ մի շարք ջուրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել՝ 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար: Ես չեմ հասկանում՝ ամեն մեկն իր արած-չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա՞, ցույց անի, թե աշխատավարձ չեն ստացե՞լ:  Չեք ստացել, որովհետև չեք աշխատել»:

Վարչապետը հավելեց, որ առաջիկայում բոլոր ՋՕ միություններում ստուգումներ են կատարվելու: «Մենք բոլոր տեղերում ստուգումներ ենք անելու, պարզենք՝ ովքեր են գողացել, հետո չասեք՝  ջրօգտագործողների բոլոր միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստեն իրենց տեղը, թալանեն, ուտեն, վերջում գան, ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարությո'ւն, դե վճարի: Ամենաշատ թալանված ոլորտն է, հեսա հերթով հետևներից գնալու ենք: Եթե աշխատավարձ չեն ստանում, կմտնենք նրանց տները, տեսնենք` ոնց են ապրում, ինչ ավտոներ են քշում: Էդ ջրօգտագործողների միության ղեկավարները գյուղացիների ընտրած ղեկավարներն են: Եթե այդ միության ղեկավարին նախկին կառավարությունը կամ Հանրապետական կուսակցությունն է նշանակել, որ նաև գնա, ընտրակաշառք տա` ջրի տեսքով, բա էդ պարտքերը ինչպե՞ս են կուտակվել: Շատ դեպքերում էդ ընտրակաշառք կոչվածը դուք գիտեք` քյաշ փո՞ղ են տալիս, ոչ, ասում են՝ լավ, էն ջրի պարտքը կջրենք, կգնա: Բա մենք ասում ենք՝ գյուղացի' ջան, քեզ ջրով ապահովողն էդ միությունն ա, ոչ թե վարչապետը: Քո ընտրած մարմինն ա: Որևէ գյուղացի, որևէ սպառող գնացել, ասե՞լ է` ես ջուր չունեմ, քո միությունն էսքան պարտք է, դու ո՞նց ես «Բրաբուս»-ով ֆռֆռում: Այ, մենք կգնանք ու հերթով կհարցնենք»,- ասաց Փաշինյանը: