Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում շրջում է սիրիահայերի ցուցահանդես-տոնավաճառում:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին և անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու տարբերակին, նա նշեց, որ դա քաղաքական հարց չէ, իրավական հարց է:
«Իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած՝ օրվա երկրորդ կեսի քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապես այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ: Մեկնաբանություններ կան, որ, եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, և քվորում չլինի»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, որ ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու: «Կամ էլ եթե դաշինքով, ապա` «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով: Մեծ հավանականությամբ այդպես էլ տեղի կունենա, բայց քանի որ դեռ վերջնական որոշում չի կայացվել, չնայած դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր կարծես որոշում կայացվել, որ պետք է «Իմ քայլը» դաշինք լինի»,-ընդգծեց Փաշինյանը:
Հարցին, թե «Ելք»-ի իրենց գործընկերները կլինե՞ն դաշինքում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ֆորմատով ենք գնալու»: