Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամները աշխատանքի անցնելու դեպքում ևս 6 ամիս նպաստ կստանան, ըստ Yerkir.am-ի՝ որոշումը այսօրվա նիստում ընդունել է կառավարությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այս փոփոխությամբ նպաստառու ընտանիքի աշխատունակ, բայց գործազուրկ անդամի հետ աշխատանք պետք է տարվի զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ:
«Սակայն եթե անձը հրաժարվի իրեն արված երկու հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի: Առաջարկում ենք այս փոփոխությունն ուժի մեջ մտցնել 2020 թվականի ապրիլի 1-ից: Այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող կամ նոր փաստագրվող քաղաքացիներին»,-ասաց նախարար Բաթոյանը:
Նախագծով առաջարկվում է սահմանափակել սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների՝ նպաստի համակարգ ընդգրկվելու հնարավորությունը՝ աջակցությունն ուղղելով կարիքավոր խմբերին. «Առաջարկում ենք ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներն ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար եւ ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը»,-ասաց Բաթոյանը:
Այսօր կան նվաստ ստացողներ, որոնք ամսական մեկ մլն դրամի վարկ են փակում, միջամտեց Նիկոլ Փաշինյանը. «Այսինքն պետությունից ակնկալում են ամսական 30 հազար դրամի նպաստ, հետո ամիսը 700 հազար դրամի վարկ են փակում: Օրինակներ կան, որ «Բրաբուս» է առել, վարկ է փակում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում․