կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-14 10:19
Տարածաշրջան

1,5 միլիոնը կազմել է հայ բնակչության 50%-ը. Times Square Chronicles

1,5 միլիոնը կազմել է հայ բնակչության 50%-ը. Times Square Chronicles

Նյու Յորքի Times Square Chronicles պարբերականը հրապարակել է մարդկության դեմ կատարված ամենածանր հանցագործությունների մասին հոդված:

Հոդվածում պատմվում է նաև Հայոց ցեղասպանության մասին, որը նախադեպ է դարձել XX դարում էթնիկ հողի վրա իրականացված այլ հանցագործությունների համար: Նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը համարվում է մեր ժամանակների առաջին ցեղասպանությունը:

«Այդ ողբերգության հետևանքով զոհերի թիվը կարող է և քիչ է, սակայն այդ 1,5 միլիոնը կազմել է հայ բնակչության 50%-ը: Զանգվածային սպանությունների հիմնական թիրախը դարձել էին աշխատունակ մարդիկ, ինչի հետևանքով անհնար էր դարձել վերականգնել բնակչության թվաքանակը: Առ այսօր Թուրքիան հրաժարվում է ընդունել այդ հանցագործությունը` որպես ցեղասպանություն»,- գրում է պարբերականը:

Հոդվածում նաև անդրադարձ է կատարվել Հոլոքոստին, Ուկրաինայի Գոլոդոմորին, Կամբոջայի ցեղասպանությանը և այլ հանցագործությունների:

 Հոդված ամբողջությամբ կարող եք կարդալ  Times Square Chronicles-ում: