կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-04 22:18
Հասարակություն

ԺԱՄԱՆԱԿ. Որտեղի՞ց մեկ միլիոնը

ԺԱՄԱՆԱԿ. Որտեղի՞ց մեկ միլիոնը
Ինչպես հայտնի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին դրամահավաքի ժամանակ հայտարարվել էր, որ դրամահավաքի համար Ղարաբաղից 1 մլն դոլար գումար էր հավաքվել: Սակայն, թե ինչպե՞ս է այդ գումարը հավաքվել, հեռուստամարաթոնի կազմակերպիչները նախընտրել էին լռել: Ինչպես հաղորդում են ԼՂՀ մեր աղբյուրները, այդ գումարի մեծ մասը տվել են ոչ թե ղարաբաղյան մեծահարուստները, այլ հավաքվել է ԼՂՀ սովորական քաղաքացիներից` պարտադիր կարգով. նրանց աշխատավարձերից ուղղակի պահում է կատարվել: Օրինակ` ԼՂՀ ՊԲ սպաների աշխատավարձերից հեռուստամարաթոնի համար պահվել է 5000-ական դրամ` առանց զգուշացնելու: Պահումներ են կատարվել անգամ շարքային զինծառայողների աշխատավարձերից` 100-ական դրամ: