|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողացել համաձայնության գալ Թուրքիայի հետ Սիրիայի քրդերի հարցում. հայտնում է demokrathaber.org կայքը:
«Թուրքիայի հետ չենք կարողացել համաձայնության գալ, թե որ քրդերին է համարում ահաբեկիչներ: Թուրքիան առանձին դիրքորոշում ունի: Հասկանում ենք նրանց անհանգստությունը, բայց պետք է լավն ու վատը կարողանան տարբերակել, թե որ քրդերին են համարում ծայրահեղական, և որոնք են Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք», - ասել է Լավրովը Չինաստան և Վիետնամ կատարած այցերի ընթացքում վիետնամական, չինական և «Ֆենիքս» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: