|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երրորդ անգամ չի կարողացել համաձայնության գալ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ: Այս մասին գրում է Times of Israel-ը`հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների:
Հանդիպումը հերթական անգամ չի հանգեցրել երկրների կողմից միասնական արդյունքի Միացյալ Նահանգների դիրքորոշման պատճառով: Դիվանագետների խոսքով՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները խնդրել են «ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց՝ սեփական դիվանագիտական ջանքերի համար»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է մինչև երկուշաբթի կեսօրը քննարկեն հայտարարությունը: Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են: