|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը:
«Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` Յուրա Սերգեյի Մովսիսյանին (ծնված՝ 1987 թվականի օգոստոսի 2-ին, բնակության վայրը` ք. Երևան, Խանջյան 27) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասվում է կառավարության համապատասխան որոշման մեջ: