|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Դատախազությունը միաժամանակ երաշխավորում է, որ ընտրակաշառք ստացած այն անձինք, ովքեր նախապես, կամովին այդ մասին կհայտնեն իրավապահներին եւ կաջակցեն հանցագործության բացահայտմանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով կազատվեն քրեական պատասխանատվությունից:
Նշենք նաև, որ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիներն իրավունք ունեն կամքի ազատ արտահայտությամբ մասնակցելու ընտրություններին: Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում` թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք տալը կամ ստանալը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով սահմանված հանցագործություններ են, որոնց կատարման համար նախատեսված է քրեական պատասխանատվություն` ընդհուպ ազատազրկման ձևով: