|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարությունը փետրվարի 17-ին հավանություն տվեց պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին պարտադիր զինծառայությունից ազատելու օրինագծին։
Փոփոխությունը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։
Գործող օրենսդրությամբ զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանվում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։
Մինչդեռ կառավարությունը կարծում է, որ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:
«Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,– ասվում է նախագծի հիմնավորման մեջ։