|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր իր գրասենյակում ասուլիս էր հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Սա Արթուր Բաղդասարյանի ո'չ առաջին, ո'չ երկրորդ, ո'չ էլ, հավանաբար, վերջին գաղտնի ասուլիսն է: Այն թեեւ վերաբերել է ԱԱԽ-ի` 2012թ. աշխատանքներին, 2013թ. ծրագրերին, բայց մարդը գտել է, որ ոչ բոլոր լրատվամիջոցներին է պետք այդ մասին տեղեկացնել, ու հրավիրել է «ընտրյալներին»:
Թե այս էլ որերորդ անգամ է այնպես ստացվում, որ որեւէ տեղ ինֆորմացիա չի լինում Արթուր Բաղդասարյանի ասուլիսների մասին, ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Իսակյանը Yerkir.am-ի հետ զրույցում բացատրել, իհարկե, չկարողացավ, բայց, շտապեց հայտարարել, որ խտրականություն չեն դնում ԶԼՄ-ների միջեւ:
ՕԵԿ մամուլի քարտուղարն ասում է, որ առանձին ծանուցում որեւէ լրատվամիջոցի չեն ուղարկում, «հազվադեպ դեպքերում են առանձին հրավեր ուղարկում»: Թե որո՞նք են այդ հազվադեպ դեպքերը (որոնք այնքան էլ հազվադեպ չեն), լրագրողական դաշտում գիտեն բոլորը: Թե ինչո՞ւ է Արթուր Բաղդասարյանն ընտրել ԶԼՄ-ների հետ աշխատելու այս ոճ, դժվար չէ հասկանալ:
Ի դեպ, ՕԵԿ մամուլի քարտուղարը խոստացավ, որ Արթուր Բաղդասարյանի հաջորդ ասուլիսի մասին Yerkir.am-ին հատուկ կտեղեկացնի: Տեսնենք...