Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը տարեկան մոտ 40 հազար դոլարի հաշիվ է փակում հեռախոսակապի ծառայություններում: Իսկ այդ գումարը, բնականաբար, վճարվում է ՀՀ պետական բյուջեից՝ հարկատուների վճարած հարկերից:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Անիմաստ ու պորտաբույծ մարմնի վերածված այդ կառույցի միակ իմաստն այն է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Աերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անգնահատելի ծառայություն մատուցած Արթուր Բաղդասարյանը ունենա հնչեղ ու տպավորիչ անունով պաշտոն՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Մեկ մեկ էլ՝ Սերժ Սարգսյանն այդտեղ նիստ է հրավիրում ու դարակազմիկ ելույթներ ունենում: Վերջինը Ադրբեջանի մոտալուտ ֆիասկոյի և կաթիլային ոռոգման մասին հայտնի ելույթն էր:
Սա իհարկե հասկանալի է, բայց ինչո՞ւ պետք է հարկատուները վճարեն այդ հաճույքների համար»: