Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀԱՕԿ-ը նոր հայտարարություն է տարածել, որ չի ընդունում և չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները եւ սկսում է Վոլեյբոլի ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՕԿ-ի տարածած հայտարարությանը, ՕԵԿ եւ ԱԱԽ քարտուղարի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը որպես իրավասու մարմին վկայակոչեց արդարադատության նախարարության վերջին պարզաբանումը ֆեդերացիայի նախագահի եւ ՀԱՕԿ-ի իրավասությունների վերաբերյալ: Նա նշեց, որ այս պահին այլ մեկնաբանություն իրենք չունեն:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, որ ՀԱՕԿ-ը սկսում է Վոլեյբոլի ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից, Միսակյանը դարձյալ հիշեցրեց, որ արդադատության նախարարությունը համապատասխան պարզաբանմանբ արդեն հանդես եկել է: «Երբ լինեն հետագա զարգացումները, կպարզաբանենք: Այս պահին որեւէ բան չենք մեկնաբանում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կազմակերպվել Ազգային անվտանգության խորհրդի շենքում, Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղարը պատասխանեց, որ ԱԱԽ շենքի նիստերի դահլիճը «հարմարավետ է»: «Մարդիկ այդտեղ կարողացել են նստել, նորմալ նիստ անել, քննարկել հարցը, ամեն մեկն իր տեսակետն է հայտնել: Իսկ ֆեդերացիայի նիստերի դահլիճը շատ փոքր է եղել, մարդիկ չէին կարող տեղավորվել, դրա համար էլ ԱԱԽ-ում է կազմակերպվել: Ի վերջո, կարեւոր չէ, թե որտեղ է տեղի ունեցել, որեւէ արտառոց բան չկա»,- պարզաբանեց Միսակյանը:
Հարցին` իսկ ինչո՞ւ էր ԶԼՄ-ների մուտքն արգելվել, պատասխանեց, որ լրատվամիջոցների մուտքը չի արգելվել, ԶԼՄ-ները չեն հրավիրվել: Առհասարակ, որեւէ մեկի մուտքին չեն խոչընդոտել: