Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը քննարկելու ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը թեկնածու Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նրան չի մտահոգում այն փաստը, որ ոչ թե ընտրվելու է, այլ` նշանակվելու: «Ինչպես տեսնում եք` միակ թեկնածուն եք, իսկ ընտրություն կատարում են, եթե կա երկու թեկնածու»,- ասաց պատգամավորը: Ապա հետաքրքրվեց` տեսնո՞ւմ է հնարավորություն երբևէ գլխավորելու ՀՀԿ ցուցակը և վարչապետ դառնալու, որպեսզի իրականացնի իր հետաքրքիր ծրագրերը:
Սարգսյանը նախ նշեց, որ Սահմանադրությունն ինքը չի գրել, այլ ընդամենը քվեարկել է Սահմանադրության օգտին: Նա ասաց, որ միակ թեկնածու լինելու հարցն իրեն ուղղված չէ: «Դա ինձ ուղղված հարց չէ, դա հարց է, որ ուղղված է ձեզ: Ես խորին հարգանք ունեմ Արտակ Զեյնալյանի հանդեպ, հանդիպել եմ նրա հետ: Եթե ընտրվեմ, ուրախությամբ կշարունակեմ աշխատել, ես պատրաստ կլինեմ աջակցել նրա մտքերին»,- ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին` կգլխավորի՞ ՀՀԿ ցուցակը, պատասխանեց. «Ուզում եմ հիասթափեցնել ձեզ: Ես որևէ կուսակցության անդամ չեմ կարող դառնալ. եթե ընտրվեմ, Սահմանադրությունն արգելում է ինձ, եթե չընտրվեմ` առավել ևս»: