|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 26-ին բավարարել է «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ի դեմս նախկին նախարար Մանե Թանդիլյանի։
Նախարարության երկարամյա նախկին պաշտոնյան դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին` Թանդիլյանի որոշումը, վերականգնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդը։
Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի վճռել է՝ անվավեր ճանաչվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (նախկին) Մանե Թանդիլյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը և Վահան Զուրաբյանին վերականգնել նախկին աշխատանքում։ Ինչպես նաև պարտավորեցնել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Վահան Հարությունի Զուրաբյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թ. հոկտեմբերի 10–ից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը։