|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեւանի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության Երեւան քաղաքի տարածքային կազմակերպության ղեկավար Տարոն Մարգարյանը չի ճանաչում Արցախի հերոս, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որին երեկ ձերբակալել է ՀՀ ԱԱԾ-ն: Այս մասին Տարոն Մարգարյանն ասաց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում ՀՀԿ-ի քարոզարշավից հետո՝ պատասխանելով armtimes.com-ի հարցին:
«Ես իրեն չեմ ճանաչում, ո՛չ անձնապես եմ ճանաչում, ո՛չ խորապես ծանոթ եմ նրա գործունեությանը»,- ասաց Երեւանի քաղաքապետը: Հարցին՝ որպես Արցախի հերոս էլ չե՞ք ճանաչում, նա պատասխանեց. «Արցախի հերոսներ մենք շատ ունենք, շատերին, ովքեր կենդանի են, անձամբ շփվում եմ եւ ընկերություն եմ անում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Սկզբնաղբյուր՝ Armtimes.com: