|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել միգրացիոն քաղաքականության հարցում. հայտնում է Газета.ру-ն:
Նոյեմբերի 16-ին նա հանդիպել է Հեմնից քաղաքի բնակիչների հետ, որտեղ օգոստոսին գերմանացի տղա էր սպանվել: Նրա սպանության մեջ մեղադրվում է փախստական:
Մերկելն ընդունել է, որ Հեմնիցում սարսափելի սպանություն է կատարվել: Նրա խոսքով` Գերմանիայի կառավարությունը սխալ է թույլ տվել` «անվտանգ» չճանաչելով մի շարք երկրներ և տարածաշրջաններ, ինչը կարող էր օգնել միգրանտների հոսքը կանգնեցնելուն: