|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում արեւելյան արտաքինով 3 տղամարդ գազի սպասարկման կետի աշխատակցից հարցրել են, թե ինչպես կարելի է գնալ ռազմաբազա. տեղեկացնում է KGTV-ն` հավելելով, որ մինչ այդ նրանք ահաբեկչական սպառնալիքներ են հնչեցրել ու հայհոյել:
Երեքն էլ (հետագայում պարզվել է, որ հայ են) տարբեր ավտոմեքենաներ են վարել եւ փորձել են մտնել բազայի տարածք: Առաջին մեքենան կանգնեցվել եւ խուզարկվել է գլխավոր դարպասի մոտ: Երկրորդ ավտոմեքենայի վարորդը չի արձագանքել ռազմաբազայի անվտանգության աշխատակիցների` մեքենան կանգնեցնելու պահանջին, սակայն, ի վերջո, կանգնեցվել է:
Դեռեւս պարզ չէ, թե ո՞ր է եղել տղամարդկանց` ռազմաբազա մտնելու նպատակը, սակայն երբ նրանց հարցաքննել են, երեքն էլ ասել են, որ գնում էին Գլենդել, փնտրում էին 5-րդ միջպետական ճանապարհը եւ պատահաբար են մտել բազայի տարածքը: