Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համամիտ չէ ընդդիմության այն գնահատականներին, որ իշխանությունները չեն ցանկանում Մարտի 1-ի բացահայտումը: Այս մասին Սահակյանը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում եւ նշեց, որ խոսքը խաղի կանոններին է վերաբերում, պետք է լինեն այնպիսի խաղի կանոններ, որոնք քաղաքական շոուների չվերածվեն: «Մենք չենք ուզում ընդդիմադիրների շոուներին մասնակից դառնալ»,- հայտարարեց նա:
Դիտարկմանը, որ, ըստ ՀԱԿ ներկայացուցիչների, ուժային որոշ մարմինների ներկայացուցիչների կողմից ճնշումներ են եղել, որի արդյունքում էլ ՀՀԿ-ն դրժել է օրինագիծն անցկացնելու խոստումը, Սահակյանը արձագանքեց. «Ինձ վրա ի՞նչ ճնշումներ կարող են լինել»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցինք նաեւ, թե պարզե՞լ է` ինչու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «ձեռնպահ» քվեարկել Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Պարզվում է, ըստ Գալուստ Սահակյանի, դա պատահականություն է եղել, Հովիկ Աբրահամյանը սխալվել է: «Այն խնդիրը, որ մեր առջեւ դրել էինք` որ նախագիծը պետք է չանցնի, լուծվել է: Այո, հստակ խնդիր էր դրված, ես հավաքել եմ եւ ասել, որ «դեմ» ենք քվեարկում»,- հայտարարեց Սահակյանը: Նա թեեւ խոստովանում է, որ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն եղել է, բայց չեն ասել, «որ ով ինչ ուզի` այդ փաստաթղթում գրի»: