| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  6 տարի առաջ - 2019-04-25 14:07
            6 տարի առաջ - 2019-04-25 14:07  
         
                
            «Արարատցեմենտի» շուրջ ծավալված կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում: Գործարանը ջրի գնով Ծառուկյանին վաճառելու, Ծառուկյանի` դա փաստաթղթերով ապացուցողին գործարանը նվեր տալու հայտարարություններից հետո էլ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարել է, թե 2016 թվականին «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է հարկերից և տույժերից 500 միլիոն դրամի չափով:
Թունյանի հայտարարությանն արձագանքել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսևորումներով, վաղուց արդեն օրինաչափ է դարձել: Սակայն այն, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ տեղեկություն տրամադրել և դեմքի լուրջ արտահայտությամբ հիմնավորել իր սուտը՝ դա արդեն նորամուծություն է: Բաբկեն Թունյանը քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց, թե 2016 թվականի մայիսի 16-ին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի` «ՙԱրարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանի խոսքով՝ այդ օրենքով 500 միլիոն դրամի արտոնություն է տրվել «Արարատցեմենտ» գործարանին: Սակայն կա՛մ Բաբկեն Թունյանը ակնհայտորեն և միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած տնտեսական ոլորտի օրենսդրությանը, քանի որ իր մատնանշած այդ օրենքի համաձայն 500 միլիոն դրամի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին»: Ես իհարկե՛ հասկանում եմ «Արարատցեմենտ» գործարանի և Գագիկ Ծառուկյանի անունը բոլոր հնարավոր և անհնարին դեպքերում շահարկելու որոշ գործիչների շարունակական ցանկությունը, սակայն գոնե նման հրապարակային հայտարարություններից առաջ հարկ համարեք և ծանոթացեք ձեր ոլորտի օրենսդրությանը: Այլապես տասնյակ լրատվամիջոցներին բացարձակ սուտ տեղեկություններ հաղորդելու գործելաոճը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Սա՛ կարող եք համարել բարեկամական և գործընկերային խորհուրդ»:
Տոնոյանի բարեկամական խորհրդին Թունյանն, ըստ երևույթին, հետևել է, քանի որ ԲՀԿ-ական պատգամավորի գրառումից մոտ 20 րոպե անց իմքայալականն է գրառում կատարել ու փաստել` սխալվել է. «Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեցի, որ 2016 թվականին «Արարատցեմենտ» գործարանն ազատվել է հարկերից և տուժերից 500 միլիոն դրամի չափով։ 
 Ուզում եմ ասել, որ սխալվել եմ՝ խոսքը վերաբերում է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին:
 Հայցում եմ գործընկերներիս և լրագրողների ներողամտությունը և հուսով եմ այս վրիպման մեջ դիտավորություն չեն փնտրի»: