|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը հայտարարել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև «սառը առևտրային պատերազմի» դեպքում կպարտվի ամբողջ աշխարհը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք կարող ենք Չինաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի մեջ ներգրավվել: Բոլորս պարտվող կլինենք: Անհրաժեշտ է անհապաղ լուծում գտնել»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է Չինաստանի հետ սառը պատերազմին, եթե երկիրը չփոխի իր քաղաքականությունը: