Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովում քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագծի` առողջապահական ոլորտին վերաբերող մասը: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց, թե չի՞ կարող, արդյոք, Հայաստանը «յոլա գնալ» առանց առողջապահական պետական գործակալության:
Ալթունյանը պատասխանեց. «Առանց Լևոն Ալթունյանի յոլա կգնանք, առանց առողջապահության նախարարի՝ ոչ, առանց առողջապահության պետական գործակալության յոլա կգնաք, առանց այն գործառույթների, որը կոչված է կատարելու այդ գործակալությունը՝ ոչ»:
Նախարարը հավելեց, որ գոյություն ունեցող ֆինանսավորման համակարգը չի նպաստում բուժհաստատությունների զարգացմանը, որոշ դեպքերում` նույնիսկ արգելակում է: Ըստ նրա` նախարարությունը պատրաստում է առաջարկ, որը ներկայացնելու է կառավարությանը, հետո՝ ԱԺ-ին, որ ֆինանսավորումը լինի` ոչ թե բուժհաստատություններին բյուջե տրամադրելով, այլ հատկացումներ լինեն յուրաքանչյուր հիվանդի բուժման համար, այսինքն` գումարը փոխանցվում է տվյալ հիվանդի ախտորոշման դիմաց:
«Դա կբարելավի լավ բուժհաստատությունների վիճակը, իսկ վատ բուժհաստատությունները կփակվեն»,- ասաց նախարարը:
Միքայել Մելքումյանն արձագանքեց` ասելով, որ նախարարությունն իր քայլերը պետք է արագ իրականացնի:
Առողջապահության նախարարն էլ պատասխանեց, որ «արագ և որակով» սկզբունքը կարող է հակասական լինել ու անարդյունավետ: