|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր երեկոյան սրճարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի միջև հանդիպումից հետո, ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողների հետ զույցում ներկայացրեց մանրամասներ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման քննարկումների վերաբերյալ: Նրա խոսքով` դեռ վաղ է որևէ կոնկրետ բան ասել, քանի որ վարչապետը պետք է քննարկումներ անցկացնի նաև այլ քաղաքական ուժերի հետ, իսկ քննարկումները լինելու են շարունակական: Հարցին, թե ո՞րն է ՀՀԿ-ի դիրքորոշումը, և ի՞նչ ճանապարհով է գնալու ՀՀԿ-ն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն գնալու է սահմանադրական ճանապարհով: Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որտեղ լինի իրական ընդդիմություն, իսկ դրա համար ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը նախապատրաստվելու նարավորություն ունենան: ԱԺ ընտրությունները շուտափույթ կազմակերպելու դեպքում քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենա նախապատրաստվել: Մենք պետք է կյանքի կոչենք ԸՕ փոփոխությունները, որից հետո միայն քաղաքական ուժերը կարող են նախապատրաստվել նոր ընտրություններին»:
Վահրամ Բաղդասարյանը ճիշտ չի համարում նոյեմբերին ԱԺ ընտրությունների անցկացումը, քանի որ պնդում է` քաղաքական ուժերը պետք է ժամանակ ունենան նախապատրաստվելու: Իսկ թե որոնք են լինելու ՀՀԿ-ի հաջորդ քայլերը, Բաղդասարյանը պատասխանեց. «Պատրաստվել ընտրություններին»:
«Ոգևորության արդյունքում չեն ձևավորում խորհրդարան, պետք է ժամանակ: Մենք կշարունակենք բանակցել»,- ասաց Բաղդասարյանը: