Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանի հետ ս.թ. հոկտեմբերի 4-ին www.araratnews.am կայքում զետեղված հարցազրույցի (http://araratnews.am/gazi-sakagni-mej-tcaghkadzori-xaghatunn-e-nerarvatc-tesanyuth/) ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (այսուհետ՝Ընկերություն) գործունեությանը առնչվող եզրահանգումները անհիմն են և, Ընկերության կարծիքով, կրում են ապատեղեկատվական բնույթ:
Մասնավորապես, «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման համար ներդրված գումարները ներառված չեն և չէին կարող ներառված լինել ոչ բնական գազի ոլորտին առնչվող Ընկերության հայտերում ու ներդրումային ծրագրերում և, հետևաբար, ոչ էլ բնական գազի սակագների կառուցվածքի ծախսային որևէ հոդվածում:
Այն է, բնական գազի սակագներում որև ֆինանսական միջոցնախատեսված չէ Ընկերության կողմից իրականացվող այլ (չլիցենզավորվող) գործունեության ոլորտներում՝ նույն թվում «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումների համար:
Ինչ վերաբերում է շահագործման ծախսերի, կորուստների, կալորիականության վերաբերյալ բանախոսի կողմից բարձրացվածհարցերին, ապա դրանց հիմնավորումները և մեկնաբանությունը մասնագիտական բնույթ են կրում և հանրայնացվում են առնվազնյուրաքանչյուր անգամ սակագների սահմանման ժամանակ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ի մտահոգությունն է առաջացնում այն, որ Ընկերության համար անհասկանալի դրդապատճառներով, առանց որևէ մասնագիտական հիմնավորման և գոնե նախնական կարգով համատեղ քննարկումների, կատարվել է էներգետիկ փորձագետին ոչ հարիր հայտարարություն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն