|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թեև գազի սակագնում ներառված է շահույթ, սակայն վերջին 5 տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փաստացի աշխատել է վնասով, ինչի վերաբերյալ կան հրապարակված ֆինանսական հաշվետվություններ: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
«Այո, բնական գազի սակագնում ներառված է շահույթ, սակայն, վերջին 5 տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փաստացի աշխատել է վնասով, ինչի վերաբերյալ առկա է հրապարակված տեղեկատվություն՝ ֆինանսական հաշվետվությունների ու միջազգային աուդիտորական եզրակացությունների տեսքով: Մինչդեռ շահաբաժիններ կարող են վճարվել միայն փաստացի գործունեությունից առաջացած, այլ ոչ թե սակագնի կառուցվածքում ներառված շահույթներից:
Ինչ վերաբերում է վնասին, ապա այն ձևավորվել է մի շարք օբյեկտիվ գործոնների պատճառով, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ընկերության ֆինանսատնտեսական արդյունքների վրա, ինչը իր հերթին փաստվել է աուդիտորական եզրակացություններում և հաստատվել հիմնադիրների կողմից»,-ընդգծել է նա:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում