|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան սեփական տան բակում կախված են գտել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հոր մարմինը:
Արցախի ոստիկանությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ երեկ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ դիակ կա տան բակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Այժմ ստուգումներ են իրականացվում՝ Գրիգորյանի հոր մահվան հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ երեկոյան ժամը 19:00 սահմաններում նա տանից դուրս է եկել, իսկ արդեն 22:00-ի սահմաններում տան անդամները գտել են նրա դին՝ բակում թթենուց կախված: