Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, Շ.Գալստյանին վիրավորելու վերաբերյալ։
Ժամկետային զինծառայող Շ.Գալստյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին ահազանգն ստացվել է 2017 թվականի հունվարի 25-ին. զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա ՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։
Դեպքի վայրի զննությամբ՝ զինծառայողի ոտքերի արանքում, խզակոթի մասով դեպի ներքեւ, իսկ փողաբերանով դեպի առաստաղն ուղղված վիճակում հայտնաբերվել է նրան ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Շ.Գալստյանին եւ իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ, հայհոյել եւ վիրավորել է նրա արժանապատվությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ժամկետային զինծառայողին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, ինչպես նաեւ՝ մատնադրոշմային (հետքաբանական) եւ դատաձգաբանական համալիր փորձաքննություններ: