կարևոր
640 դիտում, 54 րոպե առաջ - 2026-08-19 19:10
Հասարակություն

Պայթյուն Գյումրիում․ կա տուժած

Պայթյուն Գյումրիում․ կա տուժած

Պայթյուն է տեղի ունեցել Գյումրու Մադոյան փողոցի տներից մեկում . մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը։