կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 15:02
Իրավական

Գլխի շրջանում հրազենային վնասվածք, ձեռքին՝ ատրճանակ. ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր մահվան հանգամանքները պարզվում են

Գլխի շրջանում հրազենային վնասվածք, ձեռքին՝ ատրճանակ. ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր մահվան հանգամանքները պարզվում են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու 56-ամյա Ռոբերտ Հարությունյանի մահվան հանգամանքները:

2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «Նկարիչների Միության» շենքի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում մահացել է 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի և դատաբժշկի հետ միասին:

Դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1960 թվականին ծնված Ռոբերտ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ և գնդակ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։