Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում 3-րդ անգամ հյուրընկալվեց Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսը, Միկայիս Գիորգալասը եւ ՀՅԴ Կիպրոսի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանի հետ:
Արցախ ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները, ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ, ԱՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Ալյոնա Գրիգորյանը եւ ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Սիրանուշ Սարգսյանը:
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը բարձր գնահատեց Է.Թոեոխարուսի գործունեությունը Արցախի ժողովրդի արդար պահանջները եվրոպական ատյաններում ներկայացնելու եւ պաշտպանելու գործում:
Էլենի Թեոխարուսն իր հերթին նշեց, որ փորձելու են բարձրացնել Կիպրոսում Արցախի մասին իրազեկվածությունը եւ, զուգահեռներ անցկացնելով Կիպրոսի եւ Արցախի միջեւ, հավելեց. «Ձեր արդար գործում աշխատեք թույլ չտալ այն սխալները, որոնք եղան Կիպրոսում` ժամանակին համահունչ կանեք բոլոր քայլերը»:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ համագործակցության հնարավոր ուղիները եւ փոխգործակցության հեռանկարները:
aparaj.am