|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Բաքուն Կիպրոսի ոստիկանությունից պահանջել է ձերբակալել և արտահանձնել Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին՝ Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։
Ալիևը ամեն անգամ ցույց է տալիս, որ իր համար մարդու իրավունք հասկացություն գոյություն չունի․ լինի դա Ադրբեջանի ներսում, թե դրա սահմաններից դուրս», - գրում է Ղավալյանը:
Հիշեցնենք, որ Էլենի Թեոխարուսը հայտնի հույն մանկաբույժ, վիրաբույժ, գրող և հասարակական-քաղաքական գործիչ է: 2001 թ. դարձել է Կիպրոսի խորհրդարանի անդամ, 2003 թ. ԵԽ պատգամավոր: Թեախարուսի գլխավոր նպատակի կիպրոսյան հարցի լուծումն է (1974 թ. ցօրս կղզին բաժանված է երկու մասի՝ հունական և թուրքական): Արցախի ժողովրդի ինքնորոշման և Արցախը Հայաստանին միավորվելու կողմնակիցն է: